Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

Բարեգործական ակցիա՝ Գավառի մանկատուն այցելելու համար

Բարեգործական ակցիա՝ Գավառի մանկատուն այցելելու համար
28.09.2013 | 14:19

«Սևան երիտասարդական ակումբի» կամավորներն իրականացնում են բարեգործական ակցիա։ Գավառի մանկատուն այցելելու համար ակումբի անդամները հավաքել, փաթեթավորել և 500 դրամով վաճառում են չորացրած դաղձ: Երիտասարդները պատմում են, որ դաղձն իրենց ձեռքով հավաքել են Սևանի տարածաշրջանի Մաշտոցներ կոչվող հինավուրց ու հայտնի սրբավայրից։ Սրբավայրը հայտնի է իր կենարար ջրով։ Ջրին հարող տարածքում աճող բուսականությունը համարվում է առավել օգտակար։

Վաճառված թեյից ստացված գումարով ակումբի անդամները մտադիր են գնել նվերներ Գավառի մանկատան երեխաների համար։

Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Դիտվել է՝ 2757

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ